Աշխատասեր արջուկը․ առակ

Առակներ

Մի անգամ արջը տեսնում է, թե ինչպես է տղամարդը կամարաձև առարկաներ պատրաստում ու հաջողությամբ վաճառում դրանք։

Նա որոշում է կատարել նույն աշխատանքը։ Գնում է անտառով, բարձրացնում թխկոց ու շխկոց, անցնում ընկուզենիների, կեչիների ու թեղիների միջով։ Վերցնում է զանազան ճյուղեր և փորձում կամարաձև դարձնել, բայց այդպես էլ չի ստանում ուզածը, կոտրում է։ Որոշում է տղամարդուց խորհուրդ հարցնել․

-  Հարևա՛ն, ի՞նչն է պատճառը, որ ինձ մոտ չի ստացվում: Ճյուղեր կոտրելը լինում է, բայց ծռելը չի ստացվում։ Ո՞րն է հիմնական գաղտնիքն աշխատանքի։

- Գլխավոր բանալին այն է, ինչը բացակայում է քեզ մոտ։ Դա առաջին հերթին համբերությունն է,- պատասխանում է հարևանը։

 

 

 

Առակում հերոս արջը կարծում էր, որ միայն ցանկությունը բավարար է լավ և շահութաբեր աշխատանք ունենալու համար: Ցանկությունն, իհարկե, կարևոր է, սակայն միակ նախապայմանը չէ: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նաև ծանոթ լինել գործի նուրբ կողմերին, կարողանալ գրագետ կառուցել քայլերի հաջորդականությունը, ունենալ «պողպատե նյարդեր», չհուսալքվել, լինել փոքր-ինչ իմաստուն և համբերատարար: Հիշենք՝ աշխատանքը, որը բերում է մեզ թե՛ բավարարվածություն, թե՛ նյութական օգուտ, պետք է կատարվի բարեխղճորեն: Ընդհանրապես էլ հարկավոր է կարևորել ինչպես արագ կատարումը, այնպես էլ համակարգված մոտեցումը: