Եղնիկը և առյուծը․ առակ իմաստության մասին

Առակներ

Մի գեղեցիկ օր եղնիկը մոտեցավ գետակին: Տեսնելով իր արտացոլանքը գետակի ջրերում՝ ուրախացավ և հիացմունքով բարձրաձայն ասաց․

- Եղջյուրներս հզոր են, ոլորուն ու գեղեցիկ:

Հետո ոտքերին հայացք գցեց և մի փոքր տխուր ավելացրեց․

-  Միայն ոտքերս են տգեղ ու վատը:

Այդ պահին հանկարծ հորիզոնում երևաց առյուծը՝ պատրաստվելով հարձակվել եղնիկի վրա: Եղնիկը դեռ չէր նկատել առյուծին, այնպես որ հանգիստ իջավ բացատ: Բայց երբ նկատեց՝ իրեն հետապնդում է առյուծը, վազեց ուղիղ անտառ: Ճանապարհին նրա եղջյուրները դիպան խճճված ճյուղերին: Եղնիկը չէր կարողանում առաջ գնալ: Հասկանալով, որ առյուծը հիմա բռնելու է իրեն, ասաց․

- Կարծում էի, թե ոտքերս են վատը, բայց արի ու տես, նրանց միջոցով էի հենց վազում ու փորձում փրկվել: Իսկ եղջյուրներս, որ այդքան գովաբանում էի, ոչ միայն չօգնեցին, այլև խանգարեցին:

 

 

 

Հեղինակն առակի միջոցով սովորեցնում է իմաստություն: Երբեք պետք չէ որևէ մեկին կամ բանին լիարժեք գնահատական ​տալ՝ առաջնորդվելով միայն գեղագիտական ​​կողմով, արտաքին տեսքով: Պետք է դիտարկել բոլոր կողմերից, անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերել և չթերագնահատել: Ու, իհարկե, առաջնահերթ համարել հուսալիությունը: