Մի օր մրջյունն իջնում է առվակի մոտ ծարավը հագեցնելու, բայց այդ պահին ջրի ալիքը թափվում է նրա վրա և քիչ մնում՝ խեղդի:
Աղավնին, նկատելով վրա հասած փորձանքը, նրա կողմ է նետում մի փոքրիկ ճյուղ, որի վրա էլ բարձրանում է մրջյունն ու կարողանում փրկվել:
Նույն այդ պահին մի որսորդ փափագում էր բռնել աղավնուն և պատրաստվում էր ցանցե թակարդը գցել նրան: Փրկված մրջյունը հասկանալով ամենը՝ շտապում է օգնության: Մոտենում ու միանգամից կծում է որսորդի ոտքը, որից հետո նա ճչում է ու գցում ցանցը: Իսկ աղավնին ճախրում է վեր և թռչում, գնում շատ հեռու:
Ի՞նչ հասկացանք
Առակում ներկայացվում է, թե ինչպես է աղավնին փրկում մրջյունին, իսկ մրջյունն էլ՝ իր փրկչին: Պարզ թվացող այս պատմությունը զգալի դաստիարակչական նշանակություն ունի և՛ փոքրիկների, և՛ մեծահասակների համար: Այն նախևառաջ ցույց է տալիս, թե ինչպես են անձի կողմից կատարվող բարի և անշահախնդիր արարքները գնահատվում: Եվ դա հատկապես այն պահին, երբ ամենևին չես սպասում: Իզուր չէ ասված՝ «ինչ ցանես, այն էլ կհնձես»:
Գլխավոր միտքը
Ընթերցող երեխային փոխանցվում է հավատ արդարության և հրաշքի նկատմամբ ու, միևնույն ժամանակ, ուսուցանվում՝ «որևէ մեկին օգնելիս մի՛ մտածիր, թե ինչպես կամ ինչով նա ի զորու կլինի փոխհատուցել, փոխարենը՝ հիշի՛ր, որ փոքր իշխանություն ունեցողն անգամ կարող է ամենամեծ դերակատարումն ունենալ քո կյանքում»: Երեխան կընկալի, որ հարկավոր է օգնություն ցուցաբերել մաքուր սրտով և ոչ մի դեպքում չի կարելի տեղի ունեցածը համարել փոխշահավետ գործարք:
Աղբյուրը՝ ihappymama.ru