Շունն անցնում էր գետի երկայնքով և միս էր բռնած տանում: Հանկարծ նա տեսնում է իր արտացոլանքը ջրի մեջ և մտածում՝ այնտեղ մի այլ շուն կա, որ միս ունի: Նա նետում է իր բաժինը մի կողմ և շտապում խլել այդ շան սնունդը: Իհարկե, գետակի արտացոլանքում երևացող միսն իրականում չկար, հետևաբար շնիկը չի կարողանում այն գտնել, իսկ իր սեփականը գետի ալիքը քշում, տանում է: Եվ վերջում շնիկը մնում է ձեռնունայն:
Առակներ
Մրջյունը և աղավնին․ առակ բարության մասին
Մի օր մրջյունն իջնում է առվակի մոտ ծարավը հագեցնելու, բայց այդ պահին ջրի ալիքը թափվում է նրա վրա և քիչ մնում՝ խեղդի:
Առակ ծեր կոշկակարի և հաջորդ օրվա գործերի մասին
Ծեր կոշկակարը միշտ շատ գործ ուներ: Մի օր երեկոյան նա որոշեց կաշվից կտրել հաջորդ օրվա կոշիկների ձևվածքները և նոր միայն գնալ քնելու: Նա շարեց դրանք սեղանի վրա և քնեց, իսկ առավոտյան սեղանի վրա տեսավ արդեն պատրաստի կոշիկներ:
«Շնորհակալության կարիք չկա»․ առակ այն մասին, որ կյանքում պետք չէ լինել անտարբեր
Մի անգամ արջը հսկայական գերան էր քարշ տալիս: Նա շատ էր հոգնել և որոշեց նստել ծառի կոճղի վրա՝ հանգստանալու:
Փոքրիկ տղան ու ծովային աստղիկները. առակ
Մի մարդ քայլում էր ծովափին և տեսավ մի փոքրիկ տղայի, ով ինչ-որ բան էր բարձրացնում ավազի վրայից ու նետում ծովը: Երբ նա ավելի մոտեցավ տղային, տեսավ, որ նա ավազի վրայից ծովային աստղիկներ էր վերցնում: Դրանք թափված էին տղայի շուրջբոլորը. թվում էր, թե ավազի վրա միլիոնավոր աստղիկներ կային՝ տարածված կիլոմետրերով:
Առակներ․ Մխիթար Գոշ
Մաս - 1
ՎԱԶԸ ԵՎ ՄՈՐԵՆԻՆ
Գարնանը, երբ վազը որթակոտոր էր եղել և արտասվում էր, եկան բոլոր տունկերը նրան մխիթարելու, նրանց հետ եկավ նաև մորենին։ — Մի լար,— ասում են,— դարձյալ զավակներ կծնես: Եվ նա պատասխանում է. — Կծնեմ, և դարձյալ կկոտորեն, և դա ի՞նչ մխիթարություն է։ Մխիթարանքն այն է, որ իմ կենդանի մնացած որդիները պտուղ կտան և մարդկանց ուրախության պատճառ կդառնան։ Եվ սրանով էր վազը մխիթարում իրեն: Իսկ մորենին ասում է, — Եկա քեզ մխիթարելու, որ ինձանով սրբես աչքերդ։