Քամի․ խաղ, որը կօգնի զարգացնել երեխայի զգայական հմտությունները

Խաղեր

Փոքրիկի ցանկացած հմտություն կարելի է զարգացնել ճիշտ խաղերի  միջոցով։ Կոնկրետ զգայական հմտությունների կատարելագործման համար «Քամի» խաղն օգտագործելը լավ որոշում կլինի ծնողների կողմից։

Այն հիանալի եղանակ է, որպեսզի երեխան յուրացնի շարժման ու տարածության փոխկապակցված աշխատանքը: Խաղի համար պետք են լինելու լեգո աղյուսներ, չորացրած տերևներ, թղթեր և ստվարաթղթեր, տարբեր հաստության ձողիկներ, ներկ, մանր քարեր, այլ փոքր առարկաներ։ 

 

Ի՞նչ է անհրաժեշտ անել

Սկզբում խոսեք քամու մասին։ Արդյո՞ք կարելի է այն տեսնել կամ համտեսել։ Ինչպե՞ս եք քամին զգում մազերի, մաշկի վրա։ Վերցրեք ստվարաթղթի կտոր կամ տերև, փակեք ձեր աչքերը և փչեք։ Այնուհետև, որպեսզի տեսնեք՝ ինչպես է քամին ազդում ավելի ծանր առարկաների վրա, վերցրեք լեգո աղյուս կամ քար և նույնպես փորձեք փչել։ Իսկ հիմա ժամանակն է քամին պատկերել թղթի վրա, ինչը շատ հեշտ է։ Պարզապես խմելու ձողիկի միջոցով փչեք դրված ներկը թղթի վրա։ Այս եղանակով կարող եք անգամ առարկաներ պատկերել՝ փչելով ներկը տվյալ առարկայի եզրագծով։

 

Աղբյուրը՝ Babycef.am