Ահա եկավ ճաշի ժամը,
Բայց ես դեռ չեմ լքում բակը:
Գնդակ, պարանն ու տիկնիկը
Զբաղեցնում են իմ ողջ օրը:
Մեկ տատիկս, մեկ մայրիկս
Բացում են տան պատուհանը
Ու բարկացած, լուրջ հայացքով
Բղավում են` շտապի՛ր, ճա՛շը:
Ախր ինչպե՞ս թողնեմ խաղը,
Դեռ դրսում են ընկերները,
Գնդակ, պարանն ու տիկնիկը
Ավելին են, քան ճաշիկը:
Հեղինակ՝ «Իմ փոքրիկ»