Հեռախոսազանգ` հայրիկին. բանաստեղծություն

Ստեղծագործում է Իմ Փոքրիկը

Բարև, հայրի՛կ, ինչպե՞ս ես:

Դու էլի ուշացել ես,

Երևի գործով ընկել,

Մեզ էլի մոռացել ես:

Մայրիկը ճաշը եփել,

Ես դասերս վերջացրել,

Լուռ նստել ենք  բազմոցին,

Սպասում ենք քո հետդարձին:

Գիտեմ` կգաս ժպիտով,

Մեզ կգրկես քնքշանքով,

Թեկուզ հոգնած ու լարված,

Բայց մեր սիրով տոգորված:

 

Իմ փոքրիկ