• Հարց / Պատասխան
  • Միջոցառումներ
  • Մեդիա
  • Ֆոտոալբոմ
  • Օվուլացիայի Օրացույց
  • Հարց Բժշկին
  • Սեռի Օրացույց
  • Մանկապարտեզներ
  • Գլխավոր
  • Մուտք
  • Գրանցվել

Մուտք Գրանցվել

Im Poqrik Im Poqrik Im Poqrik Մայրիկների հուսալի ընկեր
  • home
  • Լուրեր
  • Անպտղություն
    • Ախտորոշում
    • Սերմնավորում
    • Արտամարմնային բեղմնավորում
    • Փոխնակ մայրություն
    • Հաջողության պատմություններ
  • Հղիություն
    • Վերարտադրողական փուլ
    • Նախածննդյան շրջան
    • Ծննդաբերություն
    • Հետծննդյան շրջան
    • Սեռական կյանք
  • 0-3 ամիս
    • Սնունդ
    • Խնամք
    • Զարգացում
    • Խնդիրներ
  • 3-6 ամիս
    • Սնունդ
    • Խնամք
    • Զարգացում
    • Խնդիրներ
    • Ժամանց
  • 6-12 ամիս
    • Սնունդ
    • Խնամք
    • Զարգացում
    • Խնդիրներ
    • Ժամանց
    • Դաստիարակություն
  • 1-3 տարի
    • Սնունդ
    • Խնամք
    • Զարգացում
    • Խնդիրներ
    • Ժամանց
    • Դաստիարակություն
    • Կրթություն
  • 3-6 տարի
    • Սնունդ
    • Խնամք
    • Զարգացում
    • Խնդիրներ
    • Ժամանց
    • Դաստիարակություն
    • Կրթություն
    • Հայրենագիտություն
    • Հավատք
  • Ժամանց
    • Հեքիաթ
    • Խաղեր
    • Բանաստեղծություններ
    • Իմ Փոքրիկից
    • Առակներ
    • Էպոս
    • Հանելուկներ
  • +
    • Փոքրիկիս հայրիկը
    • Փոքրիկիս դպրոցը
    • Փոքրիկիս նորաձևությունը
    • Փոքրիկիս հայրենիքը
    • Փոքրիկիս պատվաստումները
    • Փոքրիկիս օրենքները
    • Գեղեցիկ մայրիկ

Դուք հոգնել եք, իսկ երեխան դեռ ցանկանում է խաղալ․ խաղեր, որոնց ընթացքում մայրիկը չի հոգնի

Մանրամասները
Խաղեր
Ապրիլի 29 2021
6744

Հիվանդանոց

Առաջարկեք երեխային զգալ իրեն բժշկի դերում, իսկ դուք ստանձնեք պացիենտի դերը: Ընտրեք, թե որտեղ է հարմար պառկել՝ բազմոցին կամ հատակին: Այժմ կարող եք սկսել: Նկարագրեք, թե ինչից եք բողոքում, ախտանշանները կարող են փոխվել՝ գլուխն է ցավում, ձեռքը, ոտքը: Թող բալիկը բուժի ձեզ, վիրակապեր դնի, չափի մարմնի ջերմաստիճանը և այլն:  

փոքրիկներ մանկական ժամանց մանկական խաղեր ծնողներ

Ինչպե՞ս նկարել կենդանիներ

Մանրամասները
Խաղեր
Փետրվարի 27 2017
21162

 

Նկարելը երեխայի մոտ զարգացնում է երևակայությունը, գունային համադրումը և օգնում է ավելի լավ ընկալել շրջապատող աշխարհը:

Այսօր սովորում ենք նկարել տարբեր կենդանիներ:

երեխաներ փոքրիկներ նկարիչ նկար խաղ փիղ, շնա,

Նոր տարի․ բանաստեղծություն

Մանրամասները
Փոքրիկիս ժամանցը
Դեկտեմբերի 27 2021
868

Ամեն, ամեն ինչի մեջ,

Նորն ենք սիրում մենք կյանքում,

Նա մեզ թռիչք է տալիս,

Թև է տալիս ճախրանքում:

Իսկ դու նոր ես, իսկ դու նոր,

Հենց նոր իջար որպես երգ,

Դեռ ձյուներիդ մեջ ճերմակ

Չկա ոչ մի ոտնահետք:

Ու բաժակն իմ աստղացող

Լույսերի մեջ պահած վեր

Ես քո կենացն եմ խմում,

Նորեկ տարի, նոր իմ սեր․․․

Ե՛կ, իմ երկրի զինակից,

Ջահելություն իմ հողի,

Եկ ու փռիր մեր առջև

Նոր հեռուներ, նոր ուղի․․․

Պողպատ ձուլող բանվորի

Պողպատին տուր կարծրություն,

Այգեգործին՝ առատ բերք

Ու բերքերին՝ քաղցրություն:

Ե՛կ, Նոր տարի ու դարձիր

Նոր երազը մեր սրտի,

Տիեզերքները ձևող

Նոր աստղ դարձիր ու հրթիռ,

Դարձիր մարմին առած տենչ,

Դարձիր երգ մի հաղթաձայն

Եվ աշխարհն կամրջող

Խաղաղության ծիածան:

 

  

Վահագն Դավթյան

 

 

 

 

 

 

երեխաներ բանաստեղծություն ժամանց ծնողներ ամանոր

7 հեշտ ու հետաքրքիր խաղ երեխաների և ծնողների համար

Մանրամասները
Խաղեր
Մարտի 22 2021
6848

1․ Ուրախ քվեստ

Երեխայի համար պատրաստեք փոքրիկ նվեր և թաքցրեք տան որևէ անկյունում: Գունավոր թղթիկների վրա գրեք հուշումներ, որոնք կօգնեն նրան գտնել իր մրցանակը: Գրառումները դրեք տարբեր վայրերում (բազմոցի վրա, բարձի տակ, խաղալիքի կամ լուսամփոփի մոտ, դարակում) և ուշադիր եղեք, որպեսզի պահպանեք քայլերի տրամաբանությունը: Ասե՛ք բալիկին՝ որտեղից է սկսելու: Նա կսկսի փնտրել և գտած առաջին հուշումը կլինի երկրորդի բանալին, երկրորդը՝ երրորդի: Այսպես շարունակ մինչև կհայտնաբերի «գանձը»։   

 

2․ Ընտանեկան կտավ

Անհրաժեշտ կլինեն մատիտներ, ֆլոմաստերներ և թուղթ: Նստեք սեղանի շուրջ ու սկսեք նկարել միասին: Օրինակ՝ ձեր երազանքի տունը, որտեղ յուրաքանչյուրը կպատկերի իր սենյակը և կլրացնի բոլորի սիրելի վայրը՝ խոհանոցը կամ հյուրասենյակը:    

 

3․ Մաթեմատիկան խոհանոցում

Սեղան գցելը կարող եք համատեղել օգտակարի հետ: Ասե՛ք երեխային, որ սեղանին դնի երկու գդալ, երեք բաժակ, զամբյուղից վերցնի հինգ խնձոր կամ էլ ափսեի մեջ դնի չորս թխվածքաբլիթ: Կստանաք այն, ինչ անհրաժեշտ է ձեզ, միաժամանակ փոքրիկն էլ կհմտանա հաշվելու գործում:       

 

4․ Յուրօրինակ գիրք

Փոքրիկի հետ հավաքեք տարաբնույթ լուսանկարներ, առանձնացրեք պատկերներ և հոդվածներ ամսագրերից: Դրանք սոսնձեք ալբոմի թերթիկներին և յուրաքանչյուրի կողքին գրեք պատմություն: Կարող եք անել նաև հակառակը․ փոքրիկի հետ հորինեք հեքիաթ, գրեք այն ալբոմում և համապատասխան ձևով նկարազարդեք: Այս գործընթացն, իհարկե, երկար ժամանակ կպահանջի, սակայն տարիներ անց կարթնացնի միայն ջերմ հիշողություններ:          

 

5․Առաջադրանք

Մեծահասակը թղթերի վրա գրում է ուշագրավ առաջադրանքներ, դնում դրանք արկղի մեջ: Երեխան հանում է հերթականությամբ և կատարում գրված առաջադրանքները: Օրինակ՝ բանաստեղծություն է արտասանում բարակ ձայնով կամ նկարում փակ աչքերով:

 

6․ Վաճառի՛ր 

Ընտանիքի անդամները վերցնում են մեկական առարկա:  Յուրաքանչյուրը փորձում է համոզել մյուսներին գնել իր առարկան, ներկայացնում է՝ ինչպես կարելի է օգտագործել այն, որտեղ և ինչու է կարևոր: 

 

7․ Արտացոլանք

Ծնողը ցույց է տալիս շարժումներ, իսկ երեխան փորձում է ճշգրտորեն կրկնել նրա հետևից: Ավելի ծիծաղաշարժ կստացվի, եթե երկուսն էլ կանգնած լինեն հայելու առաջ:

 

 

 

  

երեխաներ ժամանց խաղեր ծնողներ

Ինչպես պատրաստել փափուկ խաղալիք սովորական ձեռնոցով

Մանրամասները
Խաղեր
Փետրվարի 16 2017
14497

Այսօր մենք Ձեզ կներկայացնենք, թե ինչպես կարող եք պատրաստել գեղեցիկ խաղալիք հասարակ ձեռնոցով:

խաղ ժամանց երեխայի խաղեր մանկական խաղեր

Նամակ Ձմեռ պապիկին. ինչպե՞ս այն գրել

Մանրամասները
Փոքրիկիս ժամանցը
Դեկտեմբերի 20 2021
1709

Ամանորի հեքիաթին հավատում և սպասում ենք բոլորս, սակայն, որպես կանոն, մանուկներն ամենից շատն են ոգևորվում այդ կապակցությամբ:

երեխաներ ծնողներ ամանոր ձմեռ պապիկ նամակ

Այլ հոդվածներ …

  1. Առյուծը, արջը և աղվեսը․ առակ համառության մասին
  2. 8 հնարամիտ խաղ՝ քնից առաջ․ տեսեք՝ ինչ ուրախ ու հանգիստ կքնի փոքրիկը - մաս 1
  3. Ձկնորսն ու ձուկը․ առակ ագահության վտանգի մասին
Էջ 2, 39-ից
  • Սկիզբ
  • Նախորդ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • Հաջորդ
  • Վերջ
  • Կայքի քարտեզ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Copyright © 2023 ԻՄ ՓՈՔՐԻԿ ՍՊԸ - Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ անելիս հղումը impoqrik.am-ին պարտադիր է:

Կայքում տեղադրված բոլոր նյութերը ներկայացված են ճանաչողական նկատառումներով: