Ապագա մայրիկի սննդակարգը հատուկ ուշադրության կարիք ունի: Հղիության ընթացքում օրգանիզմը շատ կենսական վիտամինների և միներալների կարիք ունի: Հաճախ ստացվում է, որ անգամ մանրակրկիտ մշակված դիետան հնարավորություն չի տալիս լրացնել երեխայի ճիշտ զարգացման և մոր առողջության պահպանման համար անհրաժեշտ նյութերը:
Ցանկալի է, որ կինը վիտամիններ սկսի ընդունել պլանավորված հղիությունից 1-3 ամիս առաջ: Երեխայի առոջղջության համար հարկավոր է, որ օրգանիզմը ստանա անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ և միկրոտարրեր: Սա իրագործվում է սննդակարգի, որոշ դեպքերում էլ` վիտամինային կոմպլեքսների միջոցով:
Երեխայի օրգանները սկսում են ձևավորվել դեռ հղիության վաղ փուլում, երբ շատ մայրիկներ անգամ չեն էլ կասկածում, որ հղի են: Այդ իսկ պատճառով էլ կարևոր է «առողջ ապրելակերպը» և ճիշտ սնունդը: Բացի այն, որ դա օգտակար է երեխայի համար, վիտամինները և միկրոտարրերը ապագա մայրիկի օրգանիզմում մեղմում են տոքսիկոզը,կանխում սակավարյունության առաջացումը, նվազեցնում

ինֆեկցիոն հիվանդությունների և ատամների հետ կապված խնդիրների հավանականությունը:
Վիտամինները կարգավորում են նյութափոխանակությունը, կատարում են պաշտպանողական գործառույթ, անհրաժեշտ են հյուսվածքների աճի և թարմացման համար:
Սակայն մինչև վիտամիններ ընդունելը հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ ինչպես վիտամինների պակասը, այնպես էլ ավելցուկը կարող է լուրջ վնաս պատճառել զարգացող օրգանիզմին:
Որոշ կանանց պարտադիր է վիտամինային կոմպլեքս ընդունելը: Դրանք հիմնականում այն կանայք են, ովքեր սպասում են երկվորյակների, կամ ինչ-ինչ պատճառներով սննդի հետ բավարար վիտամիններ չեն ստանում: Վերջինի հիմնական պատճառներից է ծանրաբեռնված աշխատանքը և դրա պատճառով անկանոն սննդակարգը, բազմիցս տաքացրած սնունդ ընդունելը: Բացի այդ, բժիշկը կարող է որոշ միկրոտարրե նշանակել, եթե տեղանքում, որտեղ ապրում է ապագա մայրիկը, դրանց պակաս կա /օրինակ, յոդ/: