Ինչպես զարգացնել փոքրիկի խոսքը, որպեսզի նա «թլոշ» չլինի - 1

Խնամք

Խոսքի զարգացումը երեխայի մոտ սկսվում է գղգղանքից, դրան հաջորդում է թոթովանքի փուլը, հետո հայտնվում են առաջին բառերը, որոնք այնքան բերկրանք են պարգևում ընտանիքի անդամներին: Ծնողները սովորաբար չեն էլ հասցնում նկատել, թե ինչպես է երեխայի բառապաշարը հարստանում` կարճ ժամանակում հասնելով մինչև մի քանի տասնյակ բառի: Այս ընթացքում թերևս ծնողների համար առավել կարևոր է երեխայի մոտ շրջապատից ստացած բազմատեսակ ինֆորմացիայի, նոր յուրացվող բառերի քանակը: Սակայն դա միայն սկզբում, որովհետև 5-6տ.-ում ոչ միայն ծնողներին ու շրջապատին, այլև հենց իրեն`երեխային է սկսում անհանգստացնել, թե ինչպես է ինքն արտասանում բառերը: Այսինքն` ճի՞շտ է արտասանում արդյոք բառի բոլոր հնչյունները, բաց չի՞ թողնում արդյոք որոշ հնչյուններ բառի կազմում կամ էլ դրանք փոխարինում այլ հնչյուններով:

Հնչյունների արտաբերման սխալներ նկատվում են նախադպրոցական տարիքի շատ երեխաների մոտ, որոնք կարող են արտահայտվել խոսքում մեկ կամ ավելի հնչյունների կամ հնչյունախմբերի արտաբերման սխալներով` աղավաղմամբ, այլ հնչյուններով դրանց փոխարինմամբ, շփոթումներով (օր.` ռ հնչյունի շփոթում յ-ով, լ-ով, ր-ով և այլն):

Գոյություն ունեն հատուկ վարժություններ, որոնք օգնում են շտկել այդ սխալները: Յուրաքանչյուր վարժություն ծնողը կարող է ուղեկցել գրավիչ  պատմությամբ,  հեքիաթով:

Վարժ. 1 «Ձիուկ»

Վարժությունը կատարելու համար անհրաժեշտ է լեզուն ողջ մակերեսով կպցնել կոշտ քիմքին, հետո ճտտացնելով պոկել: «Գիտես իմ լեզուն մի փոքրիկ ձիուկ ունի: Հիմա նա քնած է, բայց կարծես թե ուզում է արթնանալ, հապա լսիր (կատարում եք վարժությունը դանդաղ), իսկ հիմա գնում է զբոսնելու (արագացնում եք տեմպը), իսկ հիմա լսիր` ինչպես է ձիուկը վազում (կատարել ավելի արագ): Դե´, հիմա արի տեսնենք` որտե՞ղ է քո ձիուկը տաքնվել»:

Վարժ. 2 «Ժամացույց»

Բերանը բացել, լեզվի ծայրը տանել դեպի բերանի աջ անկյունը, հետո ձախ անկյունը: «Եվ հիշենք, թե ինչպես է աշխատում հին, մեծ ժամացույցի ճոճանակը. Այն շարժվում է մեկ աջ, մեկ ձախ: Դե փորձենք պատկերացնել,  որ մեր լեզուն է այդ ճոճանակը: Նայիր` ինչպես եմ ես անում, հետո փորձիր ինքդ»:

Վարժ. 3 «Աստիճան»

Բերանը բացել, լեզվի ծայրը հպել վերին ատամնաշարին, հետո վերին շրթունքին, այնուհետև լեզվի ծայրն ավելի բարձրացնել` ձգտելով հնարավորինս շատ մոտեցնել քթին:

«Հիմա էլ լեզուն դուրս կգա իր տնակից և աստիճաններով կբարձրանա: Նայիր, թե ինչպես նա դա կանի, միայն թե հիշիր` պետք չէ շտապել»: Կատարել նույնը` լեզուն հպելով ստորին ատամնաշարին, հետո ստորին շրթունքին: