Երեխայի լոգանքը

Խնամք

Մայրերը սովորաբար նպատակահարմար են գտնում երեխային լողացնել երեկոյան կերակրելուց առաջ: Կարելի է լողացնել ցանկացած ժամի` կերակրելուց առաջ, բայց ոչ հետո, քանի որ դրանից հետո երեխան սովորաբար քնում է: Որպեսզի երեխան քաղց չզգա, լողացնելուց առաջ նրան մի քիչ կուրծք կամ հյութ տվեք /6 ամսականից հետո/: Երեխային պետք է լողացնել տաք սենյակում:

Լվացումներ: Առաջին ամսում ամեն օր լողացրեք երեխային: Հետագայում  բավական է երեխային լողացնել շաբաթը երկու կամ երեք անգամ` պայմանով, որ դեմքը և մարմնի  ներքին մասը մաքուր լինեն, այսինքն` այդ մասերը պետք է լվացվեն ամեն օր: Անփորձ մայրերը  սկզբնական շրջանում վախենում են լողացնել երեխային. երեխան նրանց այնքան անօգնական է թվում: Նրան ձեռքում պահելը դժվար է, երեխան սահում է ձեռքից` հատկապես, երբ օճառված է:

Երեխայի գլուխն ու դեմքը լվացեք բամբակով  կամ փափուկ լաթի կտորով և մաքուր ջրով: Գլուխը օճառով  լվանում են շաբաթը երկու կամ երեք անգամ: Մարմինը թեթևակի օճառում են ձեռքով, շորի

կտորով կամ բամբակով:

Մինչև երեխային լողացնելը համոզվեք, որ վերցրել եք այն, ինչ անհրաժեշտ է:  Ճիշտ կլինի պարագաները պահել հատուկ արկղի կամ տոպրակի մեջ: Պատրաստեք հետևյալ պարագաները` մանկական օճառ (ցանկացած տեսակի` հիմնային նյութեր չպարունակող), լաթի կտոր  կամ բամբակ, սրբիչ, բամբակ` անհրաժեշտության դեպքում երեխայի քիթն ու ականջները մաքրելու համար,  բուսական յուղ կամ մանկական փոշի: Մի մոռացեք նաև փոքր դույլեր վերցնել: Նրանցից մեկը պետք կգա կեղտոտ տակաշորերի և օգտագործված բամբակի, իսկ մյուսը` լոգանքից առաջ երեխայի վրայից  հանած հագուստի համար: Մաքուր հագուստը և սրբիչը նախապես փռեք մաքուր օդում:

Սենյակի ջերմաստիճանը, որտեղ հանում եք երեխայի շորերը, 21աստիճանից ցածր չպետք է լինի: Հետևեք, որ սենյակում միջանցիկ քամի չլինի:

Շարունակելի…

Անի Ասատրյան