Դդումով, բրնձով և գազարով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Գազարով և դդումով համեմված բրնձի խյուսը պարզապես «կգերի» փոքրիկին։ Պատրաստելու համար հարկավոր է առանձնացնել՝  

◾ 1/4 բաժակ բրինձ

◾ ½  գազար

◾ ½  բաժակ դդում

◾ 1 թեյի գդալ ձիթապտղի ձեթ

 

Պատրաստման եղանակը

Դդումը և գազարն անհրաժեշտ է վերցնել քերած վիճակում։ Բրինձը միայն լավ լվանալուց հետո դնում եք գազօջախին։ 10 րոպե անց բրնձին ավելացնում եք քերած բանջարեղենը։ Շարունակում եք եփել մինչև պատրաստ կլինեն։ Դդումի և գազարի համադրությամբ բրինձը տեղափոխում եք բլենդեր, լցնում ձիթապտղի ձեթն ու անցնում հարելուն։ Ստացված խյուսը կարող եք մատուցել։ 

 

Բարի ախորժակ