Ծաղկակաղամբով, հավի մսով և բրոկկոլիով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Ծաղկակաղամբով, հավի մսով և բրոկկոլիով խյուսն օգտակար է բալիկի քաշի բարելավման համար: Մայրիկը կարող է վերցնել՝

◾ 1 փունջ բրոկկոլի

◾ Մի փոքր հավի կրծքամիս

◾ 1 փունջ ծաղկակաղամբ

◾ Մեկ կամ կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ

  

Պատրաստման ընթացքը

Ծաղկակաղամբը պետք է խաշեք մոտավորապես 15 րոպե, իսկ բրոկկոլին՝ 6-7 րոպե: Հավի միսը հարկավոր է խաշել առանձին՝ թողնելով գազօջախին առավել երկար ժամանակ (հանելիս ստուգում եք, որպեսզի միսն ամբողջովին եփված լինի): Այնուհետ անհրաժեշտ է միացնել հովացած բաղադրիչները, լցնել ձիթապտղի ձեթը, խառնել: Վերջում զանգվածը հարում եք և ստանում բալիկի ուտեստը:

 

Բարի ախորժակ