Տանձով, հապալասով և խնձորով խյուս 9-12 ամսականների համար

6-12ամիս

Հապալասը համեղ է և միևնույն ժամանակ հարուստ B խմբի վիտամիններով, վիտամին C-ով ու մագնեզիումով, որն օգնում է կուտակել էներգիա: Միացնելով հապալասը հակաօքսիդանտներով լի խնձորին և տանձին՝ ապահովում ենք  փոքրիկի իմուն համակարգը եռաշերտ պաշտպանությամբ: Այդպիսի խյուս պատրաստելու համար անհրաժեշտ է՝  

◾ 5-6 հատ հապալաս

◾ 1 խոշոր կտոր խնձոր

◾ 1 մեծ կտոր տանձ

 

Պատրաստման եղանակը

1․ Ջուրը հասցրեք եռման, լվացած հապալասը լցրեք ու թողեք միջին կրակին մինչև փափկելը:  

2․ Տանձի և խնձորի կտորները, որոնք պետք է լինեն առանց կեղևի, նույնպես կարող եք տեղավորել հապալասի հետ նույն կաթսայում կամ խաշել առանձին կրկին մինչև փափկելը:  

3․ Հապալասի հեղուկը դատարկեք որևէ բաժակի մեջ: Պտուղները տանձի և խնձորի հետ սկսեք հարել:  

4․ Առանձնացված հեղուկը կարող եք օգտագործել խյուսի խտությունը կարգավորելու համար:  

 

Բարի ախորժակ