Գազարով, բրոկկոլիով և հավի մսով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Երեխայի կերակրացանկում մսային խյուսը  զբաղեցնում է անփոխարինելի տեղ: Հատկապես խյուսերը, որտեղ միսը համադրված է բանջարեղենի հետ, առանձնանում են իրենց համով ու վիտամիններով։

Ի՞նչ կարելի է վերցնել  

◾ 1 փունջ բրոկկոլի

◾ 4 կտոր գազար

◾ Մի փոքր հավի կրծքամիս

◾ Ձիթապտղի ձեթ

 

Պատրաստման ընթացքը

Սկզբում բրոկկոլին մանրացնում եք, խաշում մինչև 7 րոպե կամ շոգեխաշում: Գազարի կտորները պետք է երկար եփել, դա կարող է տևել մոտ 15 րոպե: Առանձին խաշում եք նաև հավի կրծքամիսը: Հովացած բաղադրիչները խառնում եք և լցնում կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ: Ապա զանգվածը հարում եք՝ ստանալով փոքրիկի օգտակար խյուսը: 

 

Բարի ախորժակ