Դդումով և հավի մսով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Ճաշի ժամին երեխային կարելի է մատուցել դդումով և հավի մսով խյուս, որը շատ օգտակար է օրգանիզմի աճի համար: Պատրաստելու համար վերցրեք՝

◾ 6 փոքր կտոր դդում

◾ 3 փոքր կտոր հավի կրծքամիս

◾ Կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ

  

Պատրաստման եղանակը

1․ Հավի միսը դնում եք խաշելու, վերցնելիս համոզվում եք, որ լիովին եփված է, կիսահում հատված չկա:

2․ Այդ  ընթացքում դդումն էլ առանձին եք խաշում մինչև 20 րոպե:

3․ Պատրաստի դդումն ու հավի կրծքամիսը տեղավորում եք բլենդերում, ավելացնում ձիթապտղի ձեթը: Հարում եք՝ ստանալով համասեռ զանգված:

 

Բարի ախորժակ