Ոլոռով և դդմիկով խյուս 9-12 ամսականների համար

6-12ամիս

Ոլոռն առանձնանում է սպիտակուցների խոշոր քանակությամբ։ Նրանում առկա պիրիդօքսինը (վիտամին В6) հատկապես անհրաժեշտ է մաշկին։

Կարելի է ոլոռի չափավոր քանակն առաջարկել երեխային տարբեր բանջարատեսակների հետ։ Այս անգամ վերցրեք՝

◾ Կես կարտոֆիլ

◾ Մեկ փոքր դդմիկ

◾ 2 թեյի գդալ ոլոռ 

  

Պատրաստման եղանակը

1․ Նախևառաջ ոլոռն եք եփում այնքան, որ այլևս կոշտ չլինի։

2․ Դդմիկն ու կարտոֆիլը մանրացնում եք, խաշում կամ շոգեխաշում։

3․ Միավորելով եփված բաղադրիչները՝ հարում եք, ավելացնում մի քանի կաթիլ ձիթապտղի ձեթ։

4․ Կարգավորում եք խյուսի խտությունը ջրի կամ բանջարեղենային արգանակի միջոցով, ապա մատուցում «քաղցրատեսիլ» խյուսը բալիկին։   

 

Բարի ախորժակ