Գազարով, վարսակով և բրոկկոլիով խյուսը յուրացվում է արագ, հնարավորինս առանց խոչընդոտների։ Մայրիկը պետք է ընդամենը վերցնի՝
◾ 1 փունջ բրոկկոլի
◾ Կես գազար
◾ 4 ճաշի գդալ վարսակ
◾ Կես կամ մեկ թեյի գդալ ձիթապտղի ձեթ
Ինչպե՞ս պատրաստել
Բրոկկոլին, նախ, մանրացնում ենք, իսկ գազարն անցկացնում քերիչով։ Վարսակը լցնում ենք եռացող ջրի մեջ, 3 րոպե անց ավելացնում բանջարեղենը։ Թողնում ենք, որ միասին եփվի մոտ 7 րոպե։ Այնպես ենք անում, որ բաղադրիչները փափկեն։ Ապա լցնում ենք ձիթապտղի ձեթը, մեկ անգամ ևս խառնում ու անջատում կրակը։ Ստացված ուտեստը կարող եք մատուցել փոքրիկին տրորած կամ հարած վիճակում։
Բարի ախորժակ