Յոգուրտը բանանի և սալորաչրի հետ․ համեղ բաղադրատոմս

6-12ամիս

Փոքրիկի մարսողական համակարգը յոգուրտ ընդունելուն պատրաստ է ութ ամսականից հետո։ Յոգուրտի բաղադրության մեջ առկա են պրոբիոտիկներ, որոնք մասնակցում են աղիների միկրոֆլորան առողջ պահելու գործընթացին։ Ներառում է կալիում, ֆոսֆոր, կալցիում։ Բնական յոգուրտի կանոնավոր օգտագործումը խթանում է ինտերֆերոն սպիտակուցի արտադրությունն, ինչի արդյունքում բարձրանում է օրգանիզմի պաշտպանության մակարդակը։

Ի՞նչ է պետք

◾ Չորս թեյի գդալ յոգուրտ

◾ 3 հատ սալորաչիր

◾ 1 հատ բանան

  

Պատրաստման եղանակը

✓ Սալորաչրի վրա լցրեք եռման ջուր, թողեք, որպեսզի փափկի։

✓ Մանրացրեք բանանը, խառնեք սալորաչրի ու յոգուրտի հետ։

✓ Ստացված զանգվածը բլենդերով հարեք։    

  

Բարի ախորժակ