Դդումի, տանձի և բանանի համադրումը հրապուրիչ կլինի երեխայի համար: Ի դեպ, թվարկվածները պարունակում են վիտամին C, որի կարիքն իմուն համակարգը միշտ ունի: Խյուսը պատրաստելու համար վերցրեք՝
◾ 5 կտոր դդում
◾ Կես տանձ
◾ Կես բանան
◾ Ջուր
Ինչպե՞ս պատրաստել
Դդումը խաշում եք 12-14 րոպե, ավելացնում կտրատված տանձը: Շարունակում եք եփել 5 րոպե: Եթե դդումը և տանձը պատրաստ են, վերցրեք գազօջախի վրայից: Միավորեք բանանի ու տաք ջրի հետ, բլենդերով հարեք:
Բարի ախորժակ