Կաթնաշոռն օժտված է «կախարդական» հատկանիշներով։ Այն ներդնում է իր ողջ «ուժը», որպեսզի փոքրիկն ունենա ամուր ոսկրեր և ատամներ, մեջքն ուղիղ պահի, վստահ նստի, լինի շարժուն ու հավասարակշռված։ Այս ամենը կարողանում է իրագործել, քանի որ պարունակում է սպիտակուց, կալցիում, ֆոսֆոր, B խմբի վիտամիններ:
Անհրաժեշտ է՝
◾ 3 թեյի գդալ կաթնաշոռ
◾ 1 փոքր խնձոր
◾ Քիչ քանակությամբ ջուր
Ի՞նչ անել
Պատրաստման եղանակը հնարավորինս պարզ է։ Խնձորը կեղևազրկում եք, մանրացնում և խաշում հինգ րոպե: Խառնում եք կաթնաշոռի հետ, ավելացնում մի փոքր տաք ջուր, ապա հարում: Խյուսը պատրաստ է:
Բարի ախորժակ