Տանձով և հավի մսով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Շնորհիվ իր բաղադրիչների՝ տանձն ունենում է թարմացնող և դրական ազդեցություն մաշկի վրա:  Պարունակելով վիտամին A, B1, B2, C, ֆոլաթթու, նիացին՝ միրգն օգնում է հավասարակշռել մաշկի pH-ը: Փոքրիկին մատուցելիս այն կարելի է համադրել քիչ քանակությամբ հավի մսի հետ: Հավի միսն իր հերթին պրոտեինի աղբյուր է: 

Անհրաժեշտ է՝                  

◾ 2 տանձ

◾50 գ հավի միս

◾Ջուր

 

Ինչպե՞ս պատրաստել խյուսը

Ընտրված հավի կրծքամիսը մանրացնում ենք և կտորները խաշում: Այնուհետ գազօջախին դնում ենք մանրացված տանձը՝ եփելով 4-5 րոպե: Պատրաստի բաղադրիչներն անհրաժեշտ է միավորել բլենդերի մեջ: Հարելիս ավելացնում ենք մի փոքր ջուր: Կարող ենք ավելացնել նաև կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ:

 

Բարի ախորժակ