Պատկերացնու՞մ եք, թե ինչ հետաքրքիր համ կարող է ունենալ գազարի, բանանի ու վարսակի համադրությամբ խյուսը: Այս ուտեստը բարենպաստ ազդեցություն կգործի այնպիսի համակարգերի աշխատանքի վրա, որոնցից են մարսողականն ու նյարդայինը: Առաջարկում ենք նախապատրաստել՝
◾80 գ վարսակի փաթիլներ
◾1 հատ բանան
◾1 հատ գազար
◾Ջուր
Ի՞նչ քայլեր կատարել
Վարսակի փաթիլները լցնում ենք եռացող ջրի մեջ և եփում: Այդ ընթացքում գազարն ենք մանրացնում, ինչից հետո այն ևս տանում ենք եփելու: Դա կտևի մոտ 15 րոպե: Երբ վերջնական պատրաստ են գազարն ու վարսակը, կտրատում ենք բանանը: Խառնում ենք բաղադրիչները և հարում: Փոքրիկի ուտեստը պատրաստ է:
Բարի ախորժակ