Ե՛վ հնդկաձավարի, և՛ գազարի կազմում առկա է գերկարևոր ու անփոխարինելի ամինաթթու լիզինը: Այն անհրաժեշտ է ցինկի, կալցիումի ու երկաթի յուրացման համար: Խթանում է կոլագենի արտադրությունը, ինչն էլ հարկավոր է մաշկին: Առավել արագ է դարձնում ճարպերի ճեղքման և էներգիայի առաջացման գործընթացը: Օրգանիզմին լիզինով ապահովելու համար առաջարկում ենք պատրաստել հնդկաձավարով և գազարով խյուս:
Անհրաժեշտ է՝
◾100-120 գ հնդկաձավար
◾2 հատ գազար
◾Կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ
Պատրաստման ընթացքը
Հնդկաձավարը լցնում ենք եռացող ջրի մեջ և հետևում եփմանը: 15 րոպե անց ստուգում ենք, թե ինչ վիճակում են հատիկները: Եթե զգում ենք, որ շուտով եփված կլինեն, ավելացնում ենք վրան քերած գազարը: Թողնում ենք 10 րոպե: Այնպես ենք անում, որ զանգվածը չփխլվի: Կրակի վրայից վերցնում ենք, ցողում ձիթապտղի ձեթ: Հարում ենք: Փոքրիկի խյուսը պատրաստ է:
Բարի ախորժակ