Կան որոշ բանջարատեսակներ և մրգեր, որոնց հանգիստ ու հեշտությամբ է «հյուրընկալում» երեխայի մարսողական համակարգը: Դրանց շարքում են դդմիկն ու խնձորը: Այս երկու բաղադրիչները կարելի է համադրել կարտոֆիլի հետ և ստանալ խյուս, որը կապահովի մարսողության թեթև ընթացքը:
Հարկավոր է՝
◾1-2 հատ դդմիկ
◾1 հատ խնձոր
◾Կես կարտոֆիլ
◾Կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը և դդմիկը կտրատում ենք, խաշում միասին 15-20 րոպե: Խնձորի կեղևն անպայման հեռացնում ենք, հետո արդեն բաժանում այն մանր կտորների: Եփում ենք խնձորը 5 րոպե: Բաղադրիչները միացնում ենք, ավելացնում ձիթապտղի ձեթն ու լավ խառնում: Անցկացնում ենք հարիչով: Կարող ենք մատուցել:
Բարի ախորժակ