Փոքրիկի կերակրացանկում հնդկահավի մսով և բրոկկոլիով խյուսի ներառումը կարևոր սննդային ներմուծում է: Հնդկահավի միսը հարուստ է վիտամին B3-ով, B6-ով ու ֆոսֆորով, իսկ բրոկկոլին՝ վիտամին B9-ով: Այդ ամենն ապահովում է օրգանիզմի աճը, բջիջների նորմալ գործունեությունն ու էներգիայի արտադրությունը:
Անհրաժեշտ բաղադրիչները
◾ 100 գ հնդկահավի միս
◾ 3-4 փունջ բրոկկոլի
◾ Կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ
◾ Ջուր կամ բրոկկոլիի արգանակը
Պատրաստման եղանակը
Հնդկահավի միսը, նախ, եփում ենք 40-50 րոպե: Բրոկկոլին լավ լվանալուց հետո մանրացնում ենք ու խաշում 6-7 րոպե: Եփված բաղադրիչները տեղավորում ենք հարիչի մեջ, լցնում ձիթապտղի ձեթը: Խառնում ենք հարիչով, ավելացնում ենք ջուր կամ բրոկկոլիի արգանակը: Այդպիսով խյուսը դառնում է համասեռ: Կարող ենք մատուցել:
Բարի ախորժակ