Թեթև և առողջարար եգիպտացորենի շիլան գազարի և դդումի հետ համադրելը հիանալի կլինի: Առաջարկում ենք վերցնել՝
2 ճ․ գ․ եգիպտացորենի մանրահատիկ
50 գ դդում
Կես գազար
150 գ ջուր
Կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ
Պատրաստման ընթացքը
Եգիպտացորենի մանրահատիկի վրա լցնում ենք ջուրը և դնում դանդաղ կրակին: Եփում ենք մոտ 8 րոպե: Ավելացնում ենք մանր կտրատված դդումն ու գազարը, շարունակում եփել 8-13 րոպե: Ստուգում ենք, որ շիլան եփված լինի, ապա հարում ենք այն կամ պարզապես տրորում: Ավելացնում ենք ձիթապտղի ձեթը, կրկին խառնում: Փոքրիկին մատուցում ենք խյուսը տաք վիճակով:
Բարի ախորժակ