Բանանով և հնդկաձավարով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Բանանով ու հնդկաձավով խյուսը և՛  հեշտ մարսելի է, և՛ հագեցնող փոքրիկի համար: Այդ օգտակար և հաճելի բույրով խյուսը պատրաստելուց առաջ  առանձնացրեք՝

․ 50 գ հնդկաձավար

․ 30 գ բանան

․ կես խնձոր

 

 

 

Պատրաստման եղանակը 

 

Հնդկաձավարը լվանալուց հետո տեղափոխում ենք եռացող ջրով լի փոքրիկ կաթսայի մեջ, կրակն իջեցնում ենք և դարձնում մարմանդ: Եփում ենք մոտ 20  րոպե՝ պարբերաբար խառնելով: Կեսից ավելացնում ենք կտրատված խնձորը, որպեսզի այն հնդկաձավարի հետ հասցնի փափկել ու համը փոխանցել: Երբ պատրաստ կլինեն, ավելացնում ենք մանրացված բանանն, ու հարում զանգվածը:          

 

 

 

 

Բարի ախորժակ