Ծաղկակաղամբով և բրնձով խյուս-ապուրը պատրաստվում է բավականին հեշտ։ Մայրիկը պետք է վերցնի՝
- 20 գ ծաղկակաղամբ
- 10 գ բրինձ
- Կես գազար
- Ձիթապտղի ձեթ
Պատրաստման եղանակը
1․ Նախևառաջ, ծաղկակաղամբն ու գազարը պետք է մանրացնենք, խաշենք։
2․ Հաջորդ քայլով փափուկ բանջարեղենը հարում ենք։
3․ Առանձին խաշում ենք բրինձը և անցկացնում քամիչով։
4․ Ստացված երկու մասսաները խառնում ենք, ավելացնում ձեթն ու խառնում։ Մեր համեղ խյուս-ապուրը պատրաստ է, կարող ենք մատուցել փոքրիկին։
Բարի ախորժակ