Վարսակով և բրոկկոլիով շիլա 6-12 ամսականների համար

6-12ամիս

Վարսակի շիլան կարելի է համադրել տարբեր բանջարատեսակների հետ։ Ի՞նչ կասեք, եթե որպես հավելյալ բաղադրիչ ընտրենք բրոկկոլին։

Վարսակի փաթիլների ու բրոկկոլիի համադրությամբ պատրաստված սննդի օգտակարությունը մեծ է։  Օրինակ՝ վարսակը պարունակում է զգալի քանակությամբ վիտամին B9, որը դրականորեն է ազդում իմունային համակարգի վրա։ Բրոկկոլին էլ պարունակում է վիտամին В1, ինչը կարևոր է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար։ 

 

Պատրաստման եղանակը

 

Բրոկկոլին լվանում եք հոսող սառը ջրի տակ, փնջերն առանձնացնում միմյանցից։ Որպեսզի բանջարեղենը չկորցնի իր օգտակար հատկությունները, դնում եք դանդաղ կրակի վրա ու խաշում 7-10 րոպե։ Առանձին պատրաստում եք նաև վարսակը։ Վարսակի փաթիլները լցնում եք եռացող ջրի մեջ և մի քանի րոպե սպասում։ Փափուկ բրոկկոլին ու պատրաստի վարսակը խառնում եք,  բլենդերով հարում։ Չեք մոռանում, իհարկե, զանգվածին ավելացնել կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ։ Երեխայի շիլան պատրաստ է։ 

 

Բարի ախորժակ