Մրգերով ու դդումով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Անհրաժեշտ բաղադրիչները

Դդում - մի քանի կտոր

Խնձոր - կես հատ

Բանան - կես հատ

Կաթ - 60 մլ 

 

Պատրաստման եղանակը

 

1․ Պետք է դդումը մաքրել, կտրատել, լցնել ջրի մեջ ու դնել կրակին

2․ Որոշ ժամանակ անց ավելացնում եք խնձորի կտորները։ Միասին եփում ենք մինչև փափկելը։

3․ Կրակի վրայից վերցնելուց հետո թողնում եք, որ դդմի ու խնձորի կտորները հովանան։ Ապա բանանի հետ հարում եք բլենդերով՝ ընթացքում ավելացնելով կաթը։ 

 

Բարի ախորժակ