Բանջարեղենային խյուս 6-12 ամսական երեխաների համար

6-12ամիս

Անհրաժեշտ բաղադրիչները 

1/3 դդմիկ

1/2 գազար

1 հատ փոքր կարտոֆիլ

100 գ ջուր

1 թեյի գդալ ձիթապտղի յուղ 

 

Պատրաստման ընթացքը

 

Շոգեխաշում ենք մաքրված և կտրատված գազարը, դդմիկն ու կարտոֆիլը:

Շոգեխաշելուց հետո բանջարեղենը տեղափոխում եք այլ ամանի մեջ, ավելացնում ջուր և ձիթապտղի յուղ: Ամենը հարում եք բլենդերով:

Կերակուրը հովացնում ենք՝ հասցնելով մոտավորապես 30°-ի:

Կես ժամում պատրաստվող այս համեղ և առողջարար ուտեստը վերջում կարող ենք զարդարել մանրացված սամիթով ու մատուցել:

 

Բարի ախորժակ