Սալորաչրի խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Անհրաժեշտ բաղադրիչներ 

7-8 հատ սալորաչիր

1 բաժակ ջուր

Ինչպե՞ս պատրաստել

 

Հարկավոր է լվացված սալորաչրին ավելացնել եռման ջուր, ծածկել  և թողնել մի քանի ժամ, նույնիսկ կարելի է ամբողջ գիշեր։

Այնուհետև քամում ենք մաղով, հյութն առանձնացնում, իսկ հատիկներն անցկացնում բլենդերով (կարելի է օգտագործել հարիչ)։

Եթե նկատում ենք՝ խիտ է ստացվել, մի փոքր ջուր եք լցնում, խառնուրդը հասցնում եռման աստիճանի և անմիջապես հանում գազօջախի վրայից։

Սալորաչրից պատրաստված այս խյուսն անհրաժեշտ է ուտել նույն օրը։

 

Օգտակարությունը

 

Սալորաչիրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ (E, բետա-կարոտին, PP, C և B խմբի վիտամիններ), միկրոէլեմենտներ (երկաթ, կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, կոբալտ, յոդ, ցինկ, ֆտոր, մանգան, պղինձ) և այլ օգտական նյութեր (շաքար, պեկտիններ, օրգանական թթուներ, օսլա, ածխաջրեր և սպիտակուցներ): 

 

Բարի ախորժակ