Ծաղկակաղամբով խյուս փոքրիկների համար

6-12ամիս

Բաղադրիչները

Ծաղկակաղամբ – 250 գ

Թթվասեր – 2 թեյի գդալ

Կաթ – 100 մլ 

 Պատրաստման եղանակը

Քայլ 1․ Մանրացնում ենք ծաղկակաղամբը, լցնում եռման ջրի մեջ և եփում մոտավորապես 25 րոպե։

Քայլ 2․ Պատրաստի փափուկ ծաղկակաղամբը հարում ենք բլենդերի օգնությամբ։ 

Քայլ 3․ Եռացնում ենք կաթը, լցնում ծաղկակաղամբի վրա, ավելացնում թթվասերը և խառնում։ Խյուսը մատուցում ենք տաք վիճակում։ 

 

 

Բարի ախորժակ