Ի՞նչ է զգում երեխան այս ժամանակ: Պատասխանը մեկն է` անտանելի քոր լնդերում: Նա ամեն վայրկյան ցանկանում է քորել բերանի խոռոչը:
Մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է մեղմել ցավը ատամների ծկթելու ժամանակ.
- Երեխային տվեք կեղևազատված պինդ խնձոր, տանձ, գազար, եթե նա հատել է 6-7 ամսականը: Անպայման եղեք կողքին, որ հանկարծ մեծ կտոր կուլ չտա։
-
Երեխային օգնելու համար կարող եք նրա «ատամների մերսում» կատարել. մաքուր լվացեք ձեռքերը, ցուցամատին փաթաթեք ստերիլ թանզիվ, թրջեք այն եռացրած-սառեցրած ջրով և զգույշ, կլոր շարժումներով տրորեք լնդերի ելունդները:
-
Ընդհանրապես, սառն ամեն բան թեթևացնում է քորը: Երեխայի համար գնեք մի քանի ծկթիչներ. այժմ դեղատներում վաճառում են ռետինե կամ սիլիկոնե օղակների տեսքով ծկթիչներ, որոնք լցված են ջրով: Խաղալիքը երեխային տալուց առաջ մինչև 30 րոպե կարելի է սառնարանում դնել (բայց ոչ սառցարանում):
-
Գիշերը երեխայի լնդներին կարելի է քսել հատուկ այդ տարիքի համար նախատեսված ցավազրկող գել: Այն անվտանգ է ու պարունակում է փոքրիկի համար թույլատրելի չափաքանակով ցավազրկող:
- Մեկ տարեկանին մոտ հասակում հատուկ ատամի խոզանակ գնեք, որով նա կքորի լնդերը, եղած ատամիկներն էլ կմաքրի։
- Գիշերը երեխային կարող եք ձեր կողքին քնեցնել. նա իրեն ավելի հարմարավետ կզգա մայրիկի կողքին։
- Եթե եղանակը թույլ է տալիս, երեխային մաքուր օդում քնեցրեք։
Բժշկի հետ խորհրդակցելով`գուցե վիտամիններ էլ տաք փոքրիկին։ Դրանք կնպաստեն ատամների արագ ծկթմանը: Երեխայի սնունդն էլ պետք է հարուստ լինի կալցիումով:
Երեխային որքան հնարավոր է ուշ տվեք կոնֆետ և այլ քաղցրեղեն, իսկ մինչև երկու տարեկանը պարզապես բացառեք։ Դրանցում առկա շաքարը և կրախմալը կործանարար են երեխաների ատամների համար:
Իսկ արդեն մեկ տարեկան հասակում կատարեք առաջին այցը ատամնաբույժին։
Այս թեմայով կարդացեք նաև`
Երբ և ինչ հերթականությամբ են ծկթում երեխայի ատամները
Նյութը՝ ըստ supermams.ru կայքի