Հավով և պղպեղով խյուս մինչև 1 տարեկանների համար

Սնունդ

Անհրաժեշտ է՝

Հավի կրծքամիս - 200 գ

Պղպեղ - 2 հատ

Կարտոֆիլ - 1 հատ

 

Պատրաստման եղանակը՝

 

Բանջարեղենը լավ լվանալ, պղպեղի սերմերը մաքրել, կարտոֆիլի կեղևը՝ նույնպես, ապա կտրատել։ Միսը լավ լվանալ, հանել կաշին, կտրատել խորանարդաձև, ապա բոլոր բաղադրիչները խառնելով՝ եփել մոտ 20 րոպե։ Պատրաստ լինելուն պես հարել և մի փոքր կարագ ավելացնելով՝ մատուցել փոքրիկին։ 

 

Բարի՜ ախորժակ