Խնձորով ու հատապտուղներով խյուս 9-12 ամսականների համար

Սնունդ

Ինչ է հարկավոր

2 խնձոր 

1/2 բաժակ (50 գ) վարսակի փաթիլներ

1/2 բաժակ (125 մլ) կաթ

1 բաժակ (125 գ) խառը հատապտուղներ (թարմ կամ սառեցված)

 

Ինչպես պատրաստել

 

Խնձորը լվանալ, մաքրել կեղևը, կտրատել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել վարսակի փաթիլները, հատապտուղներն ու կաթը, ապա եփել ցածր ջերմաստիճանի ներքո։ Պատրաստ լինելուն պես ճզմել պատառաքաղով ու մատուցել փոքրիկին։

 

Բարի՜ ախորժակ