Բրնձով ու դեղձով շիլա, որը մեծ սիրով կուտի 6-12 ամսական փոքրիկը

Սնունդ

 Անհրաժեշտ բաղադրիչները

Բրինձ – 1 բաժակ (250 մլ տարողությամբ)

Կաթ – 500 մլ

Դեղձ – 2 կամ 3 հատ 

 

Պատրաստման ընթացքը

Լվացված բրնձի վրա լցնում եք կաթը և դնում թույլ կրակին, ժամանակ առ ժամանակ խառնում։ Քանի դեռ այն հանդարտ եփվում է, վերցնում եք դեղձը, մաքրում կեղևը և բաժանում մանր կտորների։

Եռալուց հետո շարունակում ենք խառնել, և արդեն 5-7 րոպե անց կնկատեք՝ բրինձը մածուցիկ է, պատրաստ է համտեսման։

Դեղձի կտորները տեղափոխում ենք շիլայի մեջ, թողնում ևս 3 րոպե, մինչև դեղձը լիովին փափկի։

Համեղ և անուշաբույր շիլայի պատրաստումն այսքանով ավարտվում է, կարող եք մատուցել՝ իհարկե, նախապես համոզվելով, որ երեխան ալերգիկ չէ դեղձի պարագայում։

 

 

Բարի ախորժակ