Ծաղկակաղամբով և գազարով խյուս 6-12 ամսականների համար

Սնունդ

Անհրաժեշտ բաղադրիչներ

Գազար - 2 հատ

Ծաղկակաղամբ - 150 գրամ

Ջուր

Կարագ

 

Պատրաստման եղանակը

 

Ջրում խաշում ենք մաքրված գազարը, ապա ավելացնում ծաղկակաղամբը և խաշում ևս 4-7 րոպե։ Այնուհետև քամում ենք, լցնում բլենդերի մեջ, ավելացնում այն ջրից, որում եփվել է բանջարեղենը և հարում։ Հարելուց հետո ավելացնում ենք կարագը և խառնում։ 

 

Բարի ախորժակ