Խորհուրդներ 6-12 ամսական երեխաների կերակրման վերաբերյալ

Սնունդ

Մայրը պետք է շարունակի երեխային կերակրել կրծքով օրական այնքան անգամ, որքան երեխան ցանկանա: Այդուհանդերձ, վեց ամսականից հետո մայրական կաթը կարող է արդեն չբավարարել երեխայի օրգանիզմի պահանջները:

Ուստի անհրաժեշտ է աստիճանաբար մեծացնել երեխային տրվող հավելյալ սննդի ծավալը: 12 ամսական երեխայի համար հավելյալ սննդամթերքները աստիճանաբար դառնում են էներգիայի հիմնական աղբյուր:

Եթե երեխան կրծքով է կերակրվում, հավելյալ սննդանթերքները տվեք օրվա ընթացքում երեք անգամ: Եթե երեխան կրծքով չի կերակրվում, հավելյալ սննդամթերքները տվեք օրվա ընթացքում հինգ անգամ:

Անչափ կարևոր է երեխային ակտիվորեն կերակրելը: Ակտիվորեն կերակրել նշանակում է` համոզել, որ երեխան ուտի: Երեխան պետք  է ունենա իր սեփական ափսեն: Մինչև այն տարիքը, երբ նա կկարողանա ինքնուրույն ուտել իր ափսեից, մայրը կամ երեխային խնամող այլ անձը /ավագ քույրը, եղբայրը, հայրը կամ տատիկը/ պետք է կերակրման ընթացքում նստեն երեխայի կողքին և օգնեն նրան գդալը հասցնել բերանին:

 

Պատրաստեց ԱՆի Ասատրյանը