Դդումով, խնձորով և բրնձով խյուս 6-12 ամսականների համար

Սնունդ

Բաղադրատոմսը նախատեսված է 6-12 ամսական փոքրիկների համար:

Հարկավոր է՝

150 գրամ դդում,

1 խնձոր,

1 ճաշի գդալ բրինձ,  

1.2 բաժակ կաթ,

Մի փոքր սերուցքային կարագ:

Պատրաստման եղանակը՝

Խնձորը և դդումը լվանալ, կեղևահան անել, խորանարդիկներով կտրատել, լցնել կաթսայի մեջ և եփել։ Միաժամանակ բրնձով ու կաթով շիլա պատրաստել, ապա մրգային խյուսը ավելացնել շիլային։ Վերջում կարագն ավելացնել ու մատուցել։

Բարի ախորժակ: