Կրթական խաղերն օգնում են փոքրիկներին զարգացնել նրանց գրելու, հաշվելու կարողությունը, ինչպես նաեւ նպաստում նրանց ստեղծագործականությանը: Դրանք նաեւ նպաստում են փոքրիկների` որպես մարդ ձեւավորվելուն:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մանկական զբաղմունքի ընթացքում սովորող երեխաները հետագայում ավելի հազվադեպ են դեպրեսիայի մեջ ընկնում:
Ինչպես կարող եք ընտրել կրթական խաղեր փոքրիկների համար:
Ահա մի քանի սկզբունք, որով կարող եք առաջնորդվել խաղ ընտրելիս
- Ընտրեք տարիքին համապատասխան խաղեր. թող դրանք ունենան տարբեր մակարդակներ, որ փոքրիկն աճելու տեղ ունենա:
- Ընտրեք խաղեր, որոնք վարժում են նաեւ հիշողությունը: Կարեւոր են նաեւ լեզուն վարժող խաղերը:
- Ընտրեք տարբեր մակարդակներ ապահովող փոքր կրթական քարտեր
- Ընտրեք խաղեր, որոնք ձեռք-աչք վարժանքը կապահովեն
- Ընտրեք խաղեր, որոնք բազմաթիվ գործողություններ են պարունակում եւ արագ շարժ են ապահովում:
- Ընտրեք խորանարդիկներ, գրատախտակներ
- Ընտրեք խաղեր, որոնք պարզ մաթեմատիկա, ընթերցանություն են ապահովում, ինչպես նաեւ դրանք արտահայտելու հնարավորություն տալիս: