Գազարով կերակուրներ մեկ տարեկան փոքրիկի համար

Սնունդ

Գազարը պարունակում է վիտամին B, C, PP, K, E, երկաթ, ֆոսֆոր, մագնիում, յոդ, քրոմ, ցինկ, ֆտոր, բայց գազարի գլխավոր արժեքր կարոտինի պարունակություն ն է, որն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի, որն էլ անհրաժեշտ է երեխայի նորմալ աճի համար:

Ուստի արդեն ութ ամսական հասակից սկսած փոքրիկին կարելի է տալ գազարով պյուրե որպես հավելյալ կերակրատեսակ: Իսկ հետագայում  գազարով և այլ բանջարեղեններով ապուր կարելի է տալ:

Գազարով ապուր եփելու համար նախ հարկավոր է գազարը ճիշտ մաքրել և լվանալ. նախ պետք է լվանալ խոզանակով, հոսող ջրի տակ,

Գազարը պարունակում է վիտամին B, C, PP, K, E, երկաթ, ֆոսֆոր, մագնիում, յոդ, քրոմ, ցինկ, ֆտոր, բայց գազարի գլխավոր արժեքր կարոտինի պարունակություն ն է, որն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի, որն էլ անհրաժեշտ է երեխայի նորմալ աճի համար:

Ուստի արդեն ութ ամսական հասակից սկսած փոքրիկին կարելի է տալ գազարով պյուրե որպես հավելյալ կերակրատեսակ: Իսկ հետագայում  գազարով և այլ բանջարեղեններով ապուր կարելի է տալ:

Գազարով ապուր եփելու համար նախ հարկավոր է գազարը ճիշտ մաքրել և լվանալ. նախ պետք է լվանալ խոզանակով, հոսող ջրի տակ, ապա քերել կեղևը, կտրել գլուխը և երկու ժամ թողնել ջրի մեջ`որպեսզինիտրատները դուրս գան: Ապա խորանարդիկներով կտրատել և եփել ջրով:

Արդեն մեկ տարեկան փոքրիկին կարելի է տալ գազարով ձվածեղ: Հարկավոր է մեկ ոչ մեծ գազար, երկու ձու, մեկ գդալ կաթ և բուսական յուղ:  Գազարը մաքել, անցկացնել քերիչով, վրան լցնել բուսական յուղը: Ձուն հարել, ավելացնել կաթը: Թավան յուղապատել, լցնել գազարը, հարթեցնել, լցնել ձվի խառնուրդը և դնել ջեռոցը և եփել մինչև պատրաստ լինի(մինչև 30 րոպե): Իսկ եթե շոգեեփ կա, ապա ավելի ճիշտ է շոգեեփում պատրաստելը:

 

Նյութն ըստ pitanierebenka.ru կայքի