Ինչ է հարկավոր
դդմիկ (թարմ կամ սառեցված)
ջուր
կարագ
Պատրաստման եղանակը
Դդմիկը լավ լվանալ, կեղևը բարակ շերտով հեռացնել, նորից լվանալ հոսող ջրի տակ, 1-2 ժամով դնել սառը ջրի մեջ (ընդհանրապես, փոքրիկների համար ապուր պատրաստելիս մթերքը միշտ ցանկալի է եփելուց առաջ որոշ ժամանակով ջրի մեջ դնել):
Այնուհետև դդմիկը կտրատել մանր խորանարդիկներով և եփել մի փոքր ջրով կամ շոգեխաշել գոլորշու վրա: Հետո տաք վիճակում անցկացնել մաղով կամ հարել բլենդերով: Որպեսզի ապուրը պինդ չլինի, դրան կարելի է խառնել նաև մի քիչ եռացրած ջուր, ապա՝ շատ քիչ կարագ:
Բարի ախորժակ