9-12 ամսական․ ի՞նչ պետք է կարողանա անել փոքրիկը, և որքան պետք է ավելանա նրա քաշն ու հասակը

Զարգացում

Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։

Նա արդեն չոչ է անում, ձգվում է և փորձում կանգնել: Բռնվելով քայլում է, կարճատև ինքնուրույն կանգնել և ինքնուրույն քայլելու փորձեր է անում: Կարող է ինքնուրույն նստել, մեծահասակների օգնությամբ քայլել: Այս փուլում պետք է ստեղծել անվտանգ միջավայր, որպեսզի փոքրիկը վնաս չհասցնի իրեն:

Այս տարիքում որքա՞ն է ավելանում երեխայի  հասակն ու քաշը։

Քաշը՝ միջինում 100-500 գրամ, հասակը՝ 2 սմ:

Միջինում որքա՞ն պետք է  քնի այս տարիքի երեխան։

Այս տարիքում քնի միջին տևողությունը 13 ժամ է։

 

Նյութը մշակեց Մոնիկա Մամյանը։