Ինչպե՞ս ընտրել քայլակ եւ մանեժ. մասնագետի խորհուրդները

Զարգացում

Ներկայացնում է մանկական խանութ-սրահի աշխատակից Դիաննա Հայրապետյանը։

Քայլակ

Քայլակ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել փոքրիկի քաշի և հասակի հարաբերակցությանը, քանի որ սխալ ընտրության դեպքում երեխան հանգիստ կարող է գլխիվայր շրջվել։ Պետք չէ փոքրիկին երկար ժամանակով թողնել քայլակի մեջ, ինչը բազմազբաղ մայրիկները հաճախ են անում՝ մտածելով, որ այդպես ապահով է։ Սակայն դա ճիշտ չէ:

Առաջին անգամ երեխան քայլակի մեջ պետք է մնա առավելագույնը 5 րոպե։ Հետո կարելի է  աստիճանաբար սովորեցնել նրան քայլակին։ Օրական 30-35 րոպեից ավելի ցանկալի չէ փոքրիկին քայլակի մեջ թողնել։ Անհրաժեշտ է քայլակն օգտագործել մինչև 1-1.5 տարեկանը, մինչև երեխան կսկսի քայլել։

Մանեժ

Կան տարբեր տեսակի մանեժներ։ Ցանկալի է ընտրել բարձր մանեժներ, որպեսզի առավել  անվտանգ լինի։ Նախընտրելի են մեծ ծավալով մանեժները, քանի որ այդպես փոքրիկներն ազատորեն կարող են խաղալ։ Մանեժների կողքերը պետք  է լինեն ցանցապատ՝ և՛ փոքրիկի տեսադաշտը ապահովելու, և՛ մայրիկի աչքի առաջ լինելու համար: Մանեժի ներքնակները ևս պետք է լինեն օրթոպեդիկ։

Պետք չէ ընտրել նաև բարձր կողային հտվածով մանեժներ։ Եթե կողային հատվածը լինի ավելի բարձր, ծնողների համար դժվար կլինի երեխային դնել կամ հանել այնտեղից:

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան