Գազարով և դդումով համեմված բրնձի խյուսը պարզապես «կգերի» փոքրիկին։ Պատրաստելու համար հարկավոր է առանձնացնել՝
◾ 1/4 բաժակ բրինձ
◾ ½ գազար
◾ ½ բաժակ դդում
◾ 1 թեյի գդալ ձիթապտղի ձեթ
Պատրաստման եղանակը
Դդումը և գազարն անհրաժեշտ է վերցնել քերած վիճակում։ Բրինձը միայն լավ լվանալուց հետո դնում եք գազօջախին։ 10 րոպե անց բրնձին ավելացնում եք քերած բանջարեղենը։ Շարունակում եք եփել մինչև պատրաստ կլինեն։ Դդումի և գազարի համադրությամբ բրինձը տեղափոխում եք բլենդեր, լցնում ձիթապտղի ձեթն ու անցնում հարելուն։ Ստացված խյուսը կարող եք մատուցել։
Բարի ախորժակ