Հրաշագործ հնդկաձավարը, պարզվում է, արյան շրջանառությունը լավացնելու հատկություն ունի: Ավելացնելով հնդկաձավարին գազար ու բրոկկոլի՝ ստանում եք երեխայի համար անգերազանցելի օգտակարությամբ սնունդ:
Ի՞նչ է անհրաժեշտ
◾ 2 ճաշի գդալ հնդկաձավար
◾ 4 կտոր գազար
◾ 1 փունջ բրոկկոլի
◾ Մի քանի կաթիլ ձիթապտղի ձեթ
Պատրաստման եղանակը
Ուտեստը պատրաստվում է արագ ու հեշտ: Հնդկաձավարը գազարի հետ դնում եք եռացող ջրի մեջ և միջին կրակի վրա թողնում 14 րոպե: Ապա կաթսայում տեղավորում եք նաև բրոկկոլին՝ թողնելով զանգվածը կրակին ևս 6-7 րոպե: Անջատելուց հետո լցնում եք ձիթապտղի ձեթը, խառնում: Ըստ ցանկության՝ մասսան տրորում եք կամ հարում:
Բարի ախորժակ