Վիտամին E-ով հարուստ բրոկկոլին շատ լավ է համատեղվում կալցիումով հարուստ ծաղկակաղամբի հետ։ Այս բանջարատեսակներին միավորեք բրինձը և տեսեք, թե ինչպես է փոքրիկը վայելում ստացվող խյուսը։
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
◾ 1 փունջ ծաղկակաղամբ
◾ 1 փունջ բրոկկոլի
◾ 2 թեյի գդալ բրինձ
Պատրաստման ընթացքը
Բրինձը լվացեք մի քանի անգամ ու համոզվեք՝ մաքուր է։ Լցրեք այն մանրացված ծաղկակաղամբի հետ եռացող ջրի մեջ, եփեք 15 րոպե։ Զուգահեռ մանրացված բրոկկոլին խաշեք մի քանի րոպե։ Լիովին պատրաստ բաղադրիչները հարեք ու ավելացրեք քիչ քանակությամբ ձիթապտղի ձեթ։
Բարի ախորժակ