Տանձով, խնձորով և սալորով խյուս 9-12 ամսականների համար

6-12ամիս

Փոքրիկին քաղցր խյուս մատուցելու համար բավական է վերցնել տանձ և սալոր: Որպես խյուսի երրորդ բաղադրիչ կարելի է ընտրել խնձորը: Երեխան գոհ կմնա այսպիսի համադրությունից:   

Հարկավոր է՝

◾ 3-4 հատ սալոր

◾ 1 հատ տանձ

◾ 1 փոքր խնձոր

 

Պատրաստման ընթացքը

Առաջին քայլով լվանում եք սալորները և հանում սալորի կորիզները: Դնում եք եփման՝ թողնելով 10-15 րոպե: Պատրաստի փափուկ սալորների վրայից հեշտությամբ կկարողանաք հեռացնել կեղևային մասերը: Առանձին եփում եք լավ մանրացված տանձն ու խնձորը 5-6 րոպեից ոչ ավել: Մրգերը տեղավորում եք բլենդերում, հարում ու վայրկյաններ անց ստանում համեղ խյուսի վերջնական տեսքը:         

         

Բարի ախորժակ